9 հուլիսի 2020 - 15:35 AMT
Հարությունյան․ Առաջիկա 5 տարում Արցախում մինչև 400 կմ կասֆալտապատվի

Արցախում առաջիկա 5 տարում նախատեսվում է իրականացնել մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ մայրուղիների, միջհամայնքային և գյուղատնտեսական նշանակության ճանապարհների բարեկարգ վիճակի պահպանումը մշտապես գտնվելու է իշխանության ուշադրության կենտրոնում և այդ նպատակով ամեն տարի պետբյուջեից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվելու:

«Խիստ վերահսկողություն է իրականացվելու կատարված աշխատանքի որակի նկատմամբ: Սահմանված չափանաշիները խախտողների նկատմամբ կիրառվելու է առավելագույն տույժ և տուգանք», - ասել է Հարությունյանը։