9 հուլիսի 2020 - 15:49 AMT
Վարչապետի որդին ավարտել է ծառայությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտն ավարտել է ծառայությունը բանակում և տուն է վերադառնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Աշոտ Փաշինյանը բանակ էր զորակոչվել 2018-ի հուլիսի 8-ին։ Նա դիմում էր գրել ծառայությունն Արցախում անցնելու համար։