9 հուլիսի 2020 - 18:06 AMT
«Թիմ Տելեկոմը» հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Թիմ» ՍՊԸ-ին ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա է տրամադրել։ Այս մասին հայտնում է հանձնաժողովը։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմի» հիմնադիրներից են, բաժնետերեր (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական էր տվել՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Ավելի ուշ եղբայրները հիմնել էին «ԹիմՏելեկոմը», որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։

Եսայանները ցանկություն են հայտնել գնել նաև «Վեոն Արմենիայի» 100 տոկոս բաժնեմասը. վերջինս դիմել էր ՏՄՊՊՀ ՝ իր բաժնետոմսերը «Թիմ»-ին վաճառելու համար թույլտվություն ստանալու հարցով։