9 հուլիսի 2020 - 19:37 AMT
Պատմական հայտնի կերպարների ժառանգները՝ լուսանկարչի աչքերով

Սմիթսոնյան համալսարանին պատկանող Smithsonian ամսագրում հրապարակվել են բրիտանացի լուսանկարիչ Դրյու Գարդների աշատանքները: Դրանցում նա 15 տարվա ընթացքում լուսանկարել է հայտնի մարդկանց հետնորդներին, փոխանցում է Bird in Flight-ը։

Գարդները ներկայացրել է Նապոլեոն Բոնապարտի, Չարլզ Դիքենսի, ծովակալ Հորցաիո Նելսոնի, Ջոկոնդայի և ուրիշների հետնորդներին։

ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի մահից հետո նա լուսանկարել է նաև ռասայական հավասարության համար պայքարող գրող Ֆրեդերիկ Դուգլասի, հասարակական գործիչ Էլիզաբեթ Քեդի Ստենթոնի, ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հետնորդներին։

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից ձերբակալվելուց հետո սպանված Ֆլոյդի մահից հետո ռասայական հավասարության կոչերով արշավներ ու բողոքի ցույցեր էին մեկնարկել։