10 հուլիսի 2020 - 10:23 AMT
Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կուղղի Covid-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին

100 միլիոն դրամ կհատկացվի Երևանի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երևանի քաղաքապետի որոշմամբ գումարը կհատկացվի քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 9-ին հայտարարել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի վիճակը կայուն է, բայց ծանր, չկա բացասական միտում, սակայն բացակայում է նաև դրականը։