29 հունվարի 2009 - 17:12 AMT
ՀԱԵ Կոնստանդնուպոլսյան պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հանդեպ մահափորձ էր նախապատրաստվում
Թուրքական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Քենան Թեմուրը ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկն էր: Խմբավորումը պատրաստվում էր մահափորձ կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Կոնստանդնուպոլսյան պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հանդեպ: Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, «խմբավորումը ծրագրում էր սպանել պատրիարքին հակատանկային ռեակտիվ հրացանով»: Բացի այդ, թերթը հաղորդում է, որ հաջողվել է բացահայտել եւս մեկ ահաբեկչական խմբավորում, որը գլխավորում էր Մուհամեդ Սարիքայը: Այդ խմբավորումը ծրագրում էր սպանել Ալեւիթների դաշնության նախագահ Ալի Բալքիզին:

2007թ.` Հրանտ Դինքի քառասունքին, Ստամբուլի Քումքարի գերեզմանոցում կրակոցներ լսվեցին: «Ես պատրաստվում էի սպանել պատրիարքին»,- ոստիկաններին է ասել ձերբակալված Վոլքան Քարովան: Իր գործընկեր Յըլմազ Ջան Օզալփի հետ նա ցուցմունքներ տալու համար ուղեկցվեց ոստիկանական բաժանմունք: