10 հուլիսի 2020 - 13:46 AMT
ՄԻՊ․ Ուֆայում միայնակ մնացած երեխաները հասել են Հայաստան

Ուֆայում միայնակ մնացած հայ երեխաները Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում երեխաներն ապահով հասել են Հայաստան:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Լուսանկարի երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել արտակարգ դրության հիմքով չվերթների դադարեցման մասին:

Այդ գործում մեծ է եղել նաև Բաշկիրիայի հանձնակատարի դերը, ում հետ կապ է հաստատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտանիքի պատմության մասին իմանալուն պես»,-ասվում է գրառման մեջ: