10 հուլիսի 2020 - 15:22 AMT
Ընկերական հանդիպում` Հայաստանի և Քուվեյթի ֆուտբոլի ազգային հավաքականների մասնակցությամբ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Երևանում, նոյեմբերի 11-ին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները համաձայնություն են ձեռք բերել՝ ազգային հավաքականների ընկերական հանդիպման մասին: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: