10 հուլիսի 2020 - 16:49 AMT
Չինաստանը ահազանգում է Ղազախստանում անհայտ թոքաբորբի հայտնվելու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ղազախստանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է երկրում նոր անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին չինական դեսպանության հայտարարությունից հետո։ Այս մասին ԱՀԿ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

Չինական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ դրա մահացության աստիճանը ավելի բարձր է, քան կորոնավիրուսինը, միայն հունիսին անհայտ վիրուսից մահացել է ավելի քան 1700 մարդ, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ։

South China Morning Post պարբերականը գրում է, որ թեպետ Չինաստանի դեսպանությունը հիվանդությունը նկարագրում է որպես անհայտ թոքաբորբ, Ղազախստանի պաշտոնական կառույցները այն անվանում են թոքաբորբ։

CNN-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի առողջապահության նախարարությունը ընդունում են անորոշ էթոլոգիայի թոքաբորբի վիրուսի առկայությունը, սակայն ժխտում են դրա բռնկման նոր կամ անհայտ լինելը։