10 հուլիսի 2020 - 17:04 AMT
«Իմ քայլից» Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ ղեկավարի խորհրդականներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով):

Հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր, ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական է նշանակվել: