11 հուլիսի 2020 - 10:29 AMT
Գերմանացի բժիշկներ կգործուղվեն Հայաստան

Առաջիկայում Գերմանիայից բժիշկների, բուժքույրերի և արտակարգ իրավիճակների փորձագետների խումբ կժամանի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։

Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև գործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ավելի վաղ Հայաստան են այցելել և կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցել բժիշկներ և բուժանձնակազմի այլ ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Լիտվայից, Ռուսաստանից։ Աջակցության պատրաստակամություն էր հայտնել նաև Վրաստանը։