11 հուլիսի 2020 - 11:17 AMT
Վրաստանում վարակման 4 նոր դեպք կա

Վրաստանում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 981-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 4-ով, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքը։

Ընդհանուր առմամբ վիրուսից ապաքինվել է 846 պացիենտ, մահացել է 15 հիվանդ։

Կարանտինում 4851 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 231-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 13-ից Վրաստանում կչեղարկվի բաց երկնքի տակ անցկացվող զանգվածային միջոցառումների արգելքը։

Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից և սահմանափակումների վերացումից հետո տոնական և հանդիսությունների ինդուստրիայի ներկայացուցիչները բազմիցս են բողոքի ցույցեր անցկացրել՝ պահանջելով թույլատրել միջոցառումների անցկացումը, քանի որ ոլորտի ներկայացուցիչներն անգործ են մնացել։