11 հուլիսի 2020 - 13:51 AMT
YouTube-ում և Google-ում գովազդն ավելի շատ կլինի

Հուլիսի վերջից YouTube վիդեոհոսթինգը թույլ կտա ավելի շատ տեսանյութերում գովազդ տեղադրել։ Ներկայումս հնարավորություն է տրվում տեղադրել գովազդ այն տեսանյութերում, որոնց տևողությունը նվազագույնը 10 րոպե է։ Նոր կարգավորմամբ սահմանված 10 րոպեն նվազեցվում է 8-ի։ Այս մասին հայտնում է 9to5Google-ը։

Google-ը նույնպես փոխում է իր գովազդային քաղաքականությունը․ տեսանյութերի ընթացքում գովազդային դադարները կգործեն ինչպես հին, այնպես էլ նոր տեղադրվածների համար։ Ավելին՝ կարգավորումը կգործի նաև այն տեսանյութերի համար, որոնց հեղինակները նախկինում որոշել են չներառել գովազդային դադարներ։ Այն անջատելու համար պետք կլինի անհատական միջամտություն։