11 հուլիսի 2020 - 14:59 AMT
Նուբարաշենի աղբավայրում 3-րդ օրն է` հրդեհաշիջման աշխատանք են տանում

Արդեն երրոդ օրն է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում, տեղեկացնում է ԱԻՆ լրատվայանը։

Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակված աղբը։ Օգտագործվել է մոտ 314 տոննա ջուր:

Հուլիսի 9-ին` ժամը 20։05-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում: Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին` ժամը 07։50-ին։

Հուլիսի 11-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա։