11 հուլիսի 2020 - 15:46 AMT
ԱՄՆ Պետդեպը հուսով է՝ Սբ Սոֆիայի տաճարի մուտքը կշարունակի բաց լինել բոլորի համար

ԱՄՆ պետական դեպարտամենտը հիասթափված է Սբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ թուրքական կառավարության որոշմամբ, փոխանցում է The Hills-ը։

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ակնկալում են տեղեկանալ Սբ Սոֆիայի տաճարի հետագա տնօրինման ծրագրերի մասին՝ վստահ լինելու համար, որ բոլոր այցելուների համար կապահովվի անարգել մուտք:

Իսկ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշին և անդամ Բոբ Մենենդեսն այս որոշումը որակել են «ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար խորը վիրավորանք»։

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ ՅՈւՆԵՍԿՕ-ն քննադատել է այս որոշումը։