12 հուլիսի 2020 - 11:09 AMT
1 օրում վարակման 577 նոր դեպք կա, ևս 8 մարդ մահացել է

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 31,969-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 577-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 565 դեպք կա, այլ պատճառով՝ 182։

Ապաքինվել է ևս 214 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 19,633 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,589 է։

Ընդհանուր առմամբ, 134,989 թեստ է արվել։