12 հուլիսի 2020 - 23:06 AMT
ՊՆ․ Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել Տավուշի դիրքը, 82 մմ ականանետ ու տանկ է կիրառում

Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել Տավուշի նույն դիրքը՝ 82 մմ ականանետից և տանկից, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է նա։

Իր հերթին, ադրբեջանական ՊՆ-ն հայտնել է արդեն 3 զոհի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր ադրբեջանական կողմից 2 զոհի և 5 վիրավորի մասին։

Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Կարդացեք նաև՝ Ուղեցույց. Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ տեղեկատվությունը՝ իրականից