13 հուլիսի 2020 - 12:21 AMT
Թորոսյան․ Մոտ 650 հոգի ծանր և ծայրահեղ ծանր են, 43-ը միացված են թոքերի օդափոխության սարքի

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր, գումարային՝ մոտ 650 հոգի, որոնցից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ լիքն են, իսկ սովորական մահճակալներն ու թթվածնով ապահոված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված , այդ առումով շատ փոքր դրական դինամիկա կա։

Թորոսյանը նշել է, որ չկա տանը հոսպիտալացման սպասող որևէ քաղաքացի, սակայն 1 հոգի սպասում է կորոնավիրուսի բուժմամբ չզբաղվող հիվանդանոցից դեպի այլ ԲԿ տեղափոխվելուն։

Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։