13 հուլիսի 2020 - 19:52 AMT
Ազնավուրի հրապարակում բացվել են Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը

Հուլիսի 12-ին Երևանում Շառլ Ազնավուրի հրապարակում հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու վրա տեղադրվել են արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի անվանական աստղերը։ Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆեյսբուքյան էջից։

Բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել գործիչների ընտանիքի անդամները։