14 հուլիսի 2020 - 14:59 AMT
Արցախում կորոնավիրուսից բուժվում է 29 հոգի․ 2 պացինետ ծանր վիճակում են

Հուլիսի 14-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսից փաստացի բուժվում է 29 հոգի, 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, կորոնավիրուս ախտորոշվել է 153 մարդու մոտ, նրանցից 124-ն առողջացել են։

Հուլիսի 14-ի դրությամբ՝ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք, 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ՝ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։

Ընդհանուր առմամբ, Արցախում մեկուսացված է 79 քաղաքացի։