14 հուլիսի 2020 - 16:33 AMT
Փոխքաղաքապետ Սարգսյանը հեռացել է պաշտոնից․ Մասնավոր հատված կտեղափոխվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից իր դիմումի համաձայն կավարտի պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում, հայտնել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Կարապետյանի փոխանցմամբ՝ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ վստահության և ներդաշնակ աշխատանքի համար։

Սարգսյանը Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել 2018-ին։