15 հուլիսի 2020 - 17:39 AMT
ՀՀ ԶՈւ 3 զինվորական գեներալ-մայորի կոչում է ստացել

ՀՀ նախագահի հրամանագրով՝ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը ստացել են գեներալ-մայորի կոչում։

Գեներալ-մայորի կոչում է ստացել նաև Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանը։

Զինվորականները պաշտոններին նշանակվել էին 2018-ի հունիսին: