15 հուլիսի 2020 - 17:58 AMT
Հուլիսի 13-14-ին ադրբեջանական հրետանու հարվածները հայկական գյուղերին (Վիդեո)

Իջևանում Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը հարվածներ հասցրել հայկական գյուղերին հուլիսի 13-14-ին։

«Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին»,- գրել Է Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում։

Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: