Twitter-ում հաքերներին հաջողվել է կոտրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, ռեփեր Քայնե Ուեսթի, Apple-ի և Uber-ի հաշիվները։
Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Twitter-ում նրանց էջերից մի քանի րոպեի տարբերությամբ հայտնվել են հաղորդագրություններ՝ առաջարկելով ցանկացած չափի բիթքոին ուղարկել կոնկրետ հաշվի և հետ ստանալ երկու անգամ ավելի մեծ գումար, փոխանցում է DTF-ը։
Ըստ երևույթին՝ հաքերներին հաջողվել է մուտք գործել սոցկայքի ադմինիստրատիվ իրավունքների հատված կամ այնտեղ խոցելի կետեր գտնել։
Սա Twitter-ի պատմության ամենախոշոր հաքերային հարձակումներից է։
Նման գրառումներով միկրոբլոգերը Twitter-ն անմիջապես արգելափակել է, սակայն եթե խոսքը համատարած հարձակման մասին է, ապա համացանցում կարող են հայտնվել բազմաթիվ մարդկանց անձնական տվյալներ։
Twitter-ի վրա այս հարձակումից հետո ընկերության ակցիաները նվազել են 3%-ով։