16 հուլիսի 2020 - 10:52 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 554 նոր դեպք կա ու 15 մահ

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 33,559-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 554-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 607 դեպք կա, այլ պատճառով՝ 189։

Ապաքինվել է ևս 583 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 21,931 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,832 է։

Ընդհանուր առմամբ, 141,410 թեստ է արվել։