16 հուլիսի 2020 - 12:45 AMT
Պատգամավոր․ Տասնյակ եզդիներ դիմել են ու պատրաստ են սահման մեկնել

Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել և պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման, հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի հետ ակտիվ աշխատել և Եվրոպայում, և ԱՄՆ-ում ու մնացած երկրներում, որպեսզի կարողանանաք Ադրբեջանի սադրիչ գործողություններին հստակ դիվանագիտական պատասխան տալ», - ասել է նա։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: