16 հուլիսի 2020 - 14:01 AMT
Մայոր Գարուշ Համբարձումյանին հուղարկավորում են Եռաբլուրում

Հուլիսի 16-ին «Եռաբլուր» զինպանթեոնում հուղարկավորում են Տավուշում հուլիսի 14-ին հակառակորդի կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանին։

Սպան զորամասի ինժեներական ծառայության պետն էր:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։