30 հունվարի 2009 - 19:26 AMT
Հայաստանը 17-րդ տեղն է զբաղեցնում ՈՒԵՖԱ-ի «Fair Play» ընթացիկ մրցաշարում
Հայաստանը 17-րդ տեղն է զբաղեցնում ՈՒԵՖԱ-ի «Fair Play» («Արդար խաղ») ընթացիկ մրցաշարում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում: Հունվարի 22-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր հանձնակատարը հաստատեց «Fair Play» մրցաշարում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն առաջին երեք դաշնությունները, որոնք կհավաքեն 8,0 եւ ավելի գործակից, իրավունք կստանան ՈՒԵՖԱ 2009-2010 թթ. մրցաշրջանի Եվրոպայի Լիգայում առկա լրացուցիչ տեղը ստանալու:

Նշենք, որ մրցաշարում հաշվի են առնվում ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ անցկացված բոլոր հանդիպումները: Առկա ցուցակում հաշվի են առնված 01.05.2008-ից 31.12.2008 կայացած հանդիպումների ընթացքում ստացված տվյալները:

ՈՒԵՖԱ-ն մի քանի սկզբունք է որոշել, որոնք էլ կկազմավորեն «Fair Play»-ի հիմքը: Դրանց մեջ են խաղի կանոնների, դատավորների, սեփական ակումբի եւ մրցակցի թիմի, երկրպագուների հանդեպ հարգանքը, հաշվի է առնվում նաեւ դեղին եւ կարմիր քարտերի քանակությունը: ՈՒԵՖԱ-ի ամեն մրցաշրջանը կազմում է ընդհանուր մրցաշարն այն գնահատականների միջոցով, որոնք տրվում են ՈՒԵՖԱ-ի ինսպեկտորների կողմից ինչպես ակումբներին, այնպես էլ ազգային հավաքականներին` ելնելով վերոհիշյալ սկզբունքներից:

Ըստ ՈՒԵՖԱ-ի իրադրության, մրցաշարային միավորների հաշվումն անցկացվում է միայն դաշնություններում, որոնք առնվազն 25 հանդիպում են անցկացրել ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ:

Երկիր Միավորներ Հանդիպումներ
1. Նորվեգիա 8,325 57
2. Դանիա 8,201 69
3. Շոտլանդիա 8,186 51
4. Հոլանդիա 8,132 81
5. Ուելս 8,122 32
6. Շվեդիա 8,104 60
7. Ֆրանսիա 8,101 89
8. Անգլիա 8,073 104
9. Ղազախստան 8,057 30
10. Շվեյցարիա 8,043 71
11. Գերմանիա 8,021 102
12. Իսլանդիա 8,013 40
13. Իսպանիա 8,01 108
14. Ավստրիա 7,984 47
15. Բելգիա 7,966 44
16. Ռուսաստան 7,959 77
17. Հայաստան 7,937 28
18. Ֆինլանդիա 7,935 42
36. Վրաստան 7,746 28
40. Ադրբեջան 7,676 37
42. Թուրքիա 7,642 63