16 հուլիսի 2020 - 16:17 AMT
Հակառակորդի ԱԹՍ-ից Տավուշում բնակիչ է վիրավորվել

Հուլիսի 16-ին հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ, քաղաքացիական Արամայիս Հովակիմյանը։ Այս մասին հայտնում է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի։ Ադրբեջանը պաշտոնապես 12 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։