16 հուլիսի 2020 - 19:07 AMT
Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի միջոցներով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պայմանավորվել են հառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Այգեպար գյուղի մանկապարտեզը վերանորոգել մայրաքաղաքի համայնքային միջոցներով։ Այս մասին հայտնում է Հայկ Մարությանը Facebook-ում։

Հուլիս 16-ի գիշերվանից ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի սահմանապահ գյուղերի հրետակոծությունը, հիմնանակում թիրախավորվել են Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղքաը։ Վնասվել է 10-ից ավելի առանձնատուն, Այգեպար գյուղի մանկապարտեղը, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում ջրագիծը։

Տավուշի մարզպետը հայտնել է, որ հուլիսի 16-ին ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Վնասված շինությունները կվերականգնվեն, իսկ եթե հնարավոր չլինի վերականգնել կոնկրետ տունը, ապա նորը կկառուցվի։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: