18 հուլիսի 2020 - 12:46 AMT
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 14 մլն-ը

Հուլիսի 18-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14,109,173 է, մահացածների թիվը՝ 602,710։ Առողջացել է մոտ 7․9 մլն մարդ։ Այս մասին հայտնի է դառնում Ջոնս Հոփքինսի համալսարանի հավաքած տվյալներից։

Ամենից շատ վարակվածներն ԱՄՆ-ում են (3,647,715), Բրազիլիայում (2,046,328), Հնդկաստանում (1,039,084), Ռուսաստանում (758,001) և Պերուում (345,537)։

Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 34,462 է, Ադրբեջանում՝ 26,636, Վրաստանում՝ 1018։