31 հունվարի 2009 - 13:04 AMT
USA Armenian Life Magazine. Կովկասյան պլատֆորմը ոչ մի տեղ չտանող կամուրջ է
«Երկխոսություն վարելու անկհայտ անընդունակության պատճառով կորցնելով իր դեմքը Սիրիայի եւ Իսրայելի միջեւ բանակցություններում` Թուրքիան որոշեց իր միջազգային իմիջը բարելավելու նպատակով փորձել իր ուժերը այլ տարածաշրջանում»,- գրում է USA Armenian Life Magazine-ը: Լրագիրը հիշեցնում է, որ Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Անկարան առաջարկեց Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմը, որի մեջ Թուրքիայի եւ Վրաստանի հետ միասին պետք է ընդգրկվեն ՌԴ-ն, Հայաստանը եւ Ադրբեջանը: «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գտնում է, որ Պլատֆորմը խթան կդառնա տնտեսական զարգացման համար եւ բարեկեցություն կբերի տարածաշրջանի բնակչությանը: Բայց, չնայած հունվարի վերջին Ստամբուլում կայանալիք առաջին համաժողովին, փորձագետները ենթադրում են, որ Թուրքիայի վերջին այդ նախաձեռնությունը միայն խոսակցությունների կհանգեցնի եւ ուրիշ ոչնչի: Ապագան ցույց կտա, թե որքան երկար կապրի Պլատֆորմը»,- նշվում է «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ. կամուրջ դեպի ոչ մի տեղ» անունը կրող հոդվածում: