Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է։ Մինչ օրս Արցախում Covid-19-ով ախտորոշվել է 171 մարդ, որից 144-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Covid-19-ով վարակված քաղաքացիներից 2-ն էլ Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում։
Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի: Իրականացվել է ընդհանուր 3796 թեստ։
Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,981-ի։