20 հուլիսի 2020 - 14:43 AMT
Վրաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք կա․ Ակտիվ դեպքերը 139-ն են

Հուլիսի 20-ին հայտարարվել է Վրաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպքի հայտնաբերման մասին։ Առողջացել է ևս 1 պացիենտ: Այս մասին հայտնի է դառնում Stopcov.ge կայքից:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 1039 դեպք է գրանցվել, ապաքինվել է 900 մարդ:

Կարանտինում 5687 մարդ կա, բժիշկների հատուկ հսկողության տակ է 232 պացիենտ։

Աշխարհում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 14,508,352 է: