20 հուլիսի 2020 - 17:36 AMT
ՀՀ-ում մինչև +41 աստիճան շոգ է սպասվում

Հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, Արցախում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38-ից +41 աստիճանի։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ, 24-25-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ։