21 հուլիսի 2020 - 11:14 AMT
Մեծ Բրիտանիան Covid-19-ի դեմ պատվաստանյութի 190 մլն դեղաչափ գնելու պայմանավորվածություն ունի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը երեք ընկերության հետ պայմանավորվածության է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վաղաժամ 190 մլն դեղաչափ ձեռքբերելու շուրջ։ Խոսքը BioNTech/Pfizer, Valneva, AstraZeneca ընկերությունների մասին է, որոնք աշխատում են կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ։Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

30 մլն դեղաչափը Մեծ Բրիտանիան պատրաստվում է գնել BioNTech/Pfizer-ից, 60 մլն-ը՝ Valneva-ից, և 100 մլն-ը՝ AstraZeneca-ից։

Բացի պատվաստանյութերը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը AstraZeneca ընկերությունից պատրաստվում է գնել նաև դեղամիջոց, որը կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ է պարունակում․ սա նրանց համար է, ում հակացուցված է պատվաստանյութը՝ առողջական այլ խնդիրների պատճառով։

Հուլիսի 21-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է 295,372 վարակման դեպք։