Օքսֆորդի համալսարանը հայտարարել է, որ AstraZeneca ընկերության հետ համատեղ ստեղծված կորոնավիրուսի պատվաստանյութն առաջացնում է իմունային պատասխան, այն առնվազն մասամբ արդյունավետ է, փոխանցում է BBC-ն։
ChAdOx1 nCoV-19 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է աննախադեպ արագությամբ։ 1077 հոգանոց կլինիկական փորձարկման փուլում հաստատվել է, որ այն խթանում է մարդու մարմնում կորոնավիրուսի հակամարմինների առաջացմանը։
Բրիտանիայի կառավարությունն արդեն պատվիրել է 100 մլն պատվաստանյութի չափաբաժին, ՌԴ-ն ևս հետաքրքված է դրանով։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերու միանգամից մի քանի պատվաստանյութի մասով, այդ թվում՝ BioNtech, Pfizer և Velneva ընկերությունների։ Բիտանիայի ղեկավարությունը ներդրումներ է անում տարբեր սկզբունքներով աշխատող պատվաստանյութերի վրա՝ այդպիսով մեծացնելով հաջողության շանսը։ Ըստ նախնական տվյալների՝ պատվաստանյութերը հնարավոր կլինի կիրառել 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին։
Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 17․4 մլն-ից ավելի մարդ։