21 հուլիսի 2020 - 17:05 AMT
Լոս Անջելեսի քաղաքապետ․ Ադրբեջանը պետք է դադարի սպառնալ ՀՀ-ին

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել տեղի հայ համայնքին և հայտարարել, որ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սպառնալիքներին։

«Մենք բռնության դեմ կանգնած ենք հայկական համայնքի կողքին։ Ադրբեջանը պետք է վերջ տա հայկական ատոմակայանին հարվածելու իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին և ընդունի միջազգային դիտորդներին։ Դիվանագիտությունը և երկխոսությունը միակ տարբերակն են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ունենալու համար», - գրել է նա Twitter-ում։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Կալիֆոռնիայի բնակչության 0,65 տոկոսը կամ 252,679 մարդ իրեն նույնականացնում է որպես հայկական ծագում ունեցողի։ Այս նահագնում է գտնվում Լոս Անջելես քաղաքը։

Կալիֆոռնիայում առաջին հայերը հաստատվել են 1874 թվականին։ Նրանց թիվն աճել է 1915 թվականին՝ Օսմանյանի Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունից հետո։ ԱՄՆ-ի ամբողջ բնակչությունն ավելի քան 325,000,000 մարդ է։