21 հուլիսի 2020 - 13:41 AMT
Մահացել է երգիչ Բոկան

Լոս Անջելեսում 71 տարեկանում մահացել է երգիչ Բոկան՝ Բորիս Դավիդյանը. լուրն ինսթագրամյան իր էջում հայտնել է երգիչ Արա Մարտիրոսյանը։

Երգչի մահվան պատճառը թոքերի տևական և քրոնիկ հիվանդությունն էր, փոխանցում է Sputnik Armenia-ն` լրագրող Վահե Ղազարյանին հղումով։

Բոկան տասնյակ երգերի հեղինակ-կատարող է, իր առաջին երաժշտական ալբոմը ձայնագրել է 1972-ին։ Որոշները նրան անվանում են «շանսոնի դասական»։ 1995-ի Բոկան ընտանիքի հետ միասին

ՀՀ-ից տեղափոխվել էր ԱՄՆ։