Հուլիսի 21-ի ժամը 17։45-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։ Ադրբեջանի զինված ուժերը դիպուկահար հրացաններով կրակել են՝ փորձելով թիրախավորել ՀՀ ԶՈւ զինծառայողներին։
Ադրբեջանի բանակը հետևանքների մասին նախազգուշացվել է համապատասխան կապի միջոցներով, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։