22 հուլիսի 2020 - 11:43 AMT
Կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ Արցախում

Հուլիսի 22-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, փոխանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից միևնույն ընտանիքի անդամներ են և գտնվում են մեկուսացման վայրում: 2 դեպք հայտնաբերվել է Ասկերանի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և վարակը հաստատվել է սահմանային անցակետում թեստ հանձնելու արդյունքում: Մյուս 4 նոր դեպքը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժվում է 39 հոգի, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով վերջին մեկ օրում 103 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 081 փորձանմուշի հետազոտություն: