31 հունվարի 2009 - 21:36 AMT
2009թ. աշնանը France Telecom-ը կսկսի գործել Հայաստանում
Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունցարի 30-ին հանդիպել է France Telecom ընկերության նախագահ Դիդիե Լոմբարդի հետ: Հանրահայտ «Օրանժ» բրենդի թիվ մեկ տարածողը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հանդիպման ու անձամբ ծանոթանալու հնարավորության համար եւ ներկայացրել իր ընկերության կարճաժակետ ու երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի տնտեսությունում` խոստանալով լինել արագ, արդյունավետ ու ժամանակի պահանջներին համաքայլ: ՀՀ նախագահը ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա` նշելով, որ ցանկացած պետության համար պատիվ է ունենալ France Telecom-ի նման գործընկեր: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերության մուտքը կապի ոլորտ լավ հիմք կարող է դառնալ տնտեսության այլ բնագավառներում եւս ծավալվելու համար:

Դիդիե Լոմբարդն իր հերթին նշել է, որ արդեն այս տարվա աշնանը Հայաստանի կապի երրորդ օպերատորն ամբողջությամբ պատրաստ կլինի ծառայություններ մատուցելու հայաստանցիներին` խոստանալով բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ եւ փոխշահավետ լուծումեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: