«Տոկիո 2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Եսիրո Մորին չի բացառել, որ կազմակերպիչները կարող են քննարկել խաղերն առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը, եթե դա լինի միակ հնարավորը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Օլիմպիական խաղերը տեղափոխվել էին 2021-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Ընդ որում, «Տոկիո 2020» անվանումը կպահպանվի նաև 2021-ին։
«Այս պահին մենք չենք դիտարկում խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու տարբերակը։ Սակայն անհրաժեշտ կլինի վերանայել որոշումը, եթե դա մնա միակ հնարավոր տարբերակը»,-հայտարարել է Մորին՝ հավելելով նաև, որ նման դեպքում հնարավոր է «խաղերի չեղարկումը»:
Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն նախատեսել է, որ խաղերը կկազմակերպվեն անվտանգ միջավայրի, Տոկիոյի բնակիչների համար ծախսերը նվազեցնելու, անվտանգ ֆորմատով անցկացնելու սկզբուքններով։