23 հուլիսի 2020 - 11:07 AMT
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 15 մլն-ը

Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,231,967, մահացածների՝ 623,491։ Առողջացել է 8,645,531 մարդ։ Այս մասին հայտնի է դառնում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներից։

Ամենից շատ վարակվածներն ԱՄՆ-ում են (3,970,906), Բրազիլիայում (2,227,514), Հնդկաստանում (1,238,798), Ռուսաստանում (787,890) և Հարավային Աֆրիկայում (394,948)։

Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 36,162 է, Ադրբեջանում՝ 28,633, Վրաստանում՝ 1073։