23 հուլիսի 2020 - 14:19 AMT
Գերմանիայիում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան է հրկիզվել․ Միտումնավորության վարկած է դիտարկվում

Հուլիսի 23-ին հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի դեսպանության ծառայողական ավտոմեքենան, հայտնում են դեսպանատնից։

Գերմանիայի դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

«Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,- նշվում է հաղորդագրության մեջ։