23 հուլիսի 2020 - 14:21 AMT
Կորոնավիրուսային բուժմանը ներգրավված ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողները կպարգևատրվեն

Առողջապահության նախարարությունը 15,349,215 դրամի գումար է հատկացրել ՀՀ ոստիկանությանը` Covid-19-ի դեմ պայքարում ներգրավված բժշկական վարչության հոսպիտալի բուժաշխատողներին պարգևավճարներ տալու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։

Որոշման նախագծում նշվում էր, որ դրա նպատակն է հանրապետության տարածքում կորոնավիրուսի բուժմանը ներգրավված աշխատակիցներին խրախուսել:

Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,231,967, մահացածների՝ 623,491։ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 36,162 է։