Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ամսի 14-ին ծանր վիրավորված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն
Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորվել էր հակառակորդի կրակից Տավուշի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր զինհոսպիտալ, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:
Հուլիսի 17-ին ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրել էր, որ բժիշկները պայքարում են զինծառայողի կյանքի համար։
Հուլիսի 12-ից 17-ը Տավուշի մարտերում վիրավորվէլ է 36 զինծառայող, որոնցից 26-ը շատ արագ դուրս են գրվել հիվանդանոցից և վերադարձել շարք։ 9-ը բուժում է ստանում։ 2 սպա բուժվում է այրվածքաբանական կենտրոնում, մյուսները՝ պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կենտրոնական զինվորական հոսպիտալում են:
Հայկական կողմը հուլիս 12-ից սկսած մարտերում ունեցել է ևս 4 զոհ։