24 հուլիսի 2020 - 11:59 AMT
ԱԱԾ․ Ադրբեջանցիները հայկական երկու հեռախոսահամարից են զանգում

Բջջային 094-39-75-95 և 093-52-72-08 հեռախոսահամարներից Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները զանգում են հայ բաժանորդներին ու անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում սոցհարցումներ՝ ՀՀ-ում, հատկապես՝ զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանցիներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգում ՀՀ քաղաքացիներին։

ԱԱԾ-ն կոչ է անում կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո: