24 հուլիսի 2020 - 12:07 AMT
Կորոնավիրուսի 6 նոր դեպք՝ Արցախում

Հուլիսի 24-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, առողջացել է 3 պացիենտ։ Այս մասին փոխանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են` նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուս ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժվում է 46 հոգի, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն: