Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հուլիսի 24-ի դրությամբ ավելացել է 19-ով՝ հասնելով 1104-ի։
Երկրում մահվան ընդհանուր 16 դեպք է գրանցվել, առողջացել է 912 հոգի։
4-ամսյա դադարից հետո Վրաստանը հայտարարել է ներքին չվերթերի վերսկսման մասին, փոխանցում է Sputnik Georgia-ն։
Կանոնավոր չվերթեր կիրականացվեն Նատախտարիից, Մեստիայից, Ամբրոլաուրից, ինչպես նաև Թբիլիսիից դեպի Բաթումի։
Հուլիսի 24-ից 31-ը երկրում 6 չվերթ կիրականացվի։ Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով՝ 2020-ը ներգնա տուրիզմի տարի կլինի, իսկ ավիատոմսերը կունենան նույն արժեքը, ինչ 2019-ին։
Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրների ցանկում է։ Եվրոպական որոշ երկրներ իրենց սահմանները բացել են վրացիների համար՝ հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը։